Հանրագիտարան

ՀԱԿՈԲ ԱՅՎԱԶՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է ՀՀ Շահնազար (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Մեծավան) գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: 1904-08թթ ուսանել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, իսկ 1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, և Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Ծատուրյանի խորհրդով մեկնել է Մոսկվա՝ բարձրագույն ուսման նպատակով։ 1914թ. ընդունվել է զինվորական դպրոց, որն ավարտելուց հետո, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1920թ. Բաքվում անցել է Կարմիր բանակի շարքերը, իսկ 1921թ. Կարմիր բանակի կազմով այցելել է Հայաստան: Որպես զինվորական որոշ ժամանակ աշխատել է Բաթումիում ու Թիֆլիսում: Աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ», 1922-23թթ՝ Թիֆլիսի «Կարմիր աստղ» և «Մարտակոչ» օրաթերթերին։ Գրել է հեղափոխական ոգով տոգորված բանաստեղծություններ։ 1922թ. մասնակցել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական բաժնի հիմնադրմանն ու նրա օրգան «Դարբնոց» ամսագրի հրատարակմանը։ Իր հոդվածներում հանդես է եկել սոցիալիստական արվեստին խորթ ուղղությունների դեմ։ Հեղինակել է «Մինչ արևածագը» (1910-14թթ), «Հոկտեմբերյան» (1920-23թթ) բանաստեղծական ժողովածուները: Մահացել է ծննդավայրում։