Հանրագիտարան

ՀԱՄԼԵՏ ՄԻՆԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Խ.Աբովյանիանվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո, 1938-42թթ սովորել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Գեղարվեստի կոմբինատում՝ որպես նկարիչ-ձեւավորող: 1952թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1953թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Գործերից են՝ «Գյուղական բակ», «Կուրթանի ձորը», «Վերջալույսը Սևանում», «Գարունը լեռներում», «Լոռվա ձորը» և այլն: Կատարել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի և «Արտիստը» վիպակի ձևավորումները: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Երևանում: