Հանրագիտարան
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԶԱԴԵՅԱՆ
Երգահան, երգչուհի
Ծնվել է 1949թ. մարտի 16-ին, Երևանում: 1955-62թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-71թթ՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1968-72թթ եղել է «Սերպանտին» երաժշտական խմբի մեներգչուհի, իսկ 1970թ., որպես մեներգչուհի, մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբի հյուրախաղերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1980-85թթ ղեկավարել է Նյու Յորքում Խորհրդային Միության ՄԱԿ-ին կից ներկայացուցչության «Հայրենիք» ակումբը և հանդիսացել է խորհրդային դպրոցի երգ-երաժշտության ուսուցիչ։ Կազմակերպել է բազմաթիվ երաժշտական և թատերական միջոցառումներ ՄԱԿ-ի և ամերիկյան հանդիսատեսի համար, որտեղ միշտ հնչել են հայկական երգեր իր կատարմամբ։ Հայրենիք վերադառնալուց ի վեր, 1986-2005թթ աշխատել է որպես երգ-երաժշտության ուսուցիչ Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցում։ 1997թ. Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել որպես հրավիրված մեներգչուհի Վյաչեսլավ Դոբրինինի մենահամերգում՝ կատարելով իր «Սլյոզի պոդ դոժդյոմ» երգը։ Հեղինակել է ավելի քան 120 երգերի երաժշտություն և խոսք՝ հայերեն ու ռուսերեն լեզուներով։ Դրանցից մոտ 60-ը գրված են երեխաների համար։ Հեղինակել է նաև 3 մանկական մյուզիքլ, որից մեկը՝ «Չոփչոփիկը» 1998թ. նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից որպես երաժշտական ֆիլմ։ Նրա «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոնի երեխաները 60-ից ավել եկույթներ են ունեցել Հայաստանի տարբեր բեմահարթակներում, այդ թվում նաև Երևանի օպերայի և ֆիլարմոնիայի մեծ և փոքր դահլիճներում, 2011թ. ունեցել են հոբելյանական համերգ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում՝ նվիրված երգահանի ստեղծագործական գործունեության և Հայաստանի անկախության 20-ամյակին։ Նրա «Այսօր իմ ծնունդն է» երգը (2002թ.) աշխարհում ամենատարածված հայկական մանկական երգերից է։ Նրա երգերը կատարել են նաև Սիրուշոն, Արամոն, Արթուր Իսպիրյանը և այլք։ Նրա «Օրոր» ստեղծագործությունը ներառվել է Արամ Խաչատրյանիանվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահար Արմինե Գրիգորյանիհամաշխարհային համբավ ունեցող դասական կոմպոզիտորների օրորոցային ստեղծագործությունների ձայնասկավառակում։ Լայն ճանաչում է ստացել նաև Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերին նվիրված «Խոնարհում» երգը՝ Շուշան Պետրոսյանիկատարմամբ։ 1970թ. ստացել է գլխավոր մրցանակ Անդրկովկասյան երգի մրցույթում՝ Թբիլիսիում կատարելով Ռոբերտ Ամիրխանյանի «Մամա» երգը: 2001-02թթ «Սայաթ-Նովա» համահայկական լավագույն երգի մրցույթում ստացել է առաջին մրցանակ՝ մանկական ոճում գրված «Գարուն, գարուն, գարուն» և «Այսօր իմ ծնունդն է» երգերի համար: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: