Հանրագիտարան
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃԵՄՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 1923-26թթ սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում: Ապրել է Վենետիկում, Միլանում, 1931-38թթ` Փարիզում (ցուցադրվել է Անկախների սալոնում), 1938թ-ից` ԱՍՆ-ում: Ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է: Ստեղծել է ազգային թեմաներով պատկերներ` «Շարական», «Ջարդը», «Հայկական պանթեոն», «Ազգային դաստիարակություն», «Հայաստանի փառքը», բնանկարներ, դիմանկարներ, հոգևոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ` Ֆրանսիայի, ԱԱՆ-ի հայկական և օտար եկեղեցիների ու վարժարանների համար: Պատկերազարդել է գրքեր: Նկարչի «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը» (երկուսն էլ` 1938թ.) գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Նյու Յորքում: