Հանրագիտարան

ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աբստրակցիոնիստ

Ծնվել է 1954թ. նոյեմբերի 6-ին, Երևանում: Հայտնի է նաև «Սէվ Հենդո» անունով: Եղել է Հայաստանում ավանգարդիստական արվեստի հիմնադիրներից: Կարիերան սկսել է որպես գրող, մինչ, այսպես կոչված, «ընդհատակյա» արտիստներին հանդիպելը (1984թ.), ովքեր արգելված էին գործում Խորհրդային Հայաստանում և անցել է նրանց շարքերը: Այդ տարիներից ստեղծագործել է գեղարվեստի ոլորտում, նաև անպետքական իրերից ստեղծել է արվեստի աշխատանքներ, կարողացել է նյութը վերակերպել գեղագիտականի ու այն օժտել գաղափարով, ինքնությամբ և իմաստով: 1986թ. բացօթյա ցուցահանդեսներով իր աշխատանքները ներկայացրել է Երևանում: Հետագայում դարձել է «Բունկեր» արվեստի միջազգային միության անդամ և 1987-99թթ մասնակցել ավելի քան 100 միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: Եղել է Երևանի «Բունկեր» արվեստի կենտրոն համահիմնադիրը: 1987թ. դարձել է «3-րդ հարկ» ավանգարդ արվեստի խմբի անդամ: 1988թ. Էստոնիայում մասնակցել է Խորհրդային Միությունում առաջին անգամ կազմակերպված ավանգարդ արվեստի փառատոնին և արժանացել մրցանակի: 1990թ. հիմնադրել և հրատարակել է «Այսօր» ավանգարդ գեղարվեստական ամսագիրը: 1997թ. եղել է Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիրը, իսկ 1998թ.՝ Գյումրիի առաջին միջազգային բիենալեի կազմակերպիչներից: 1999թ. տեղափոխվել է ԱՄՆ: 2000թ. անհատական ցուցահանդես է ունեցել ԱՄՆ Սանտա Մոնիկա քաղաքում, իսկ 2003թ.՝ Լոս Անջելեսում («Երևանից Լոս Անջելես»): 2001թ-ից ակտիվորեն մասնակցել է «Բունկեր» արվեստի միջազգային միության կազմակերպած ցուցահանդեսներին Մոսկվայում, Փարիզում, Երևանում, Լոս Անջելեսում և այլուր: Արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի: Նրա աշխատանքները տեղ են գտել Էստոնիայի, Լիտվայի, Կոլումբիայի, Լոս Անջելեսի թանգարաններում, Հայաստանի, Գերմանիայի, Իտալիայի ԱՄՆ-ի, Կանադայի, ռուսաստանի, Նիդերլանդների, Շվեդիայի, Ավստրալիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: