Հանրագիտարան
ՀԵՆՐԻԿ ՍԵՎԱՆ
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, Հայպետհրատում, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի շեքսպիրագիտության հայկական կենտրոնում` որպես թարգմանիչ: 1968-82թթ եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Թարգմանել է Վ.Շեքսպիրի ողբերգությունները, որոնք բեմադրվել են Հայաստանի մի քանի պետական թատրոններում: Թարգմանել է նաև Ջորջ Բայրոնի «Դոն Ժուանը» ամբողջությամբ, Սամուել Մարշակի, Հենրի Լոնգֆելլոյի, Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններից։ 1963թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրողի մանկական բանաստեղծություններին բնորոշ են ժողովրդական-բանահյուսական ակունքներից եկող պարզ, պատկերավոր լեզվամտածողությունը, նուրբ հումորը։ Լույս են տեսել նրա «Ուրախ երգեր» (1956թ.), «Այծն ու աղվեսը» (1958թ.), «Եկեք ծիծաղենք» (1962թ.), «Զվարճալի զբոսանք» (1963թ.), «Չարաճճի աղջիկը» (1965թ.), «Գնաս բարով, իմ քիթ» (1968թ.), «Ծիծաղ վաճառողը» (1973թ.), «Մի բարկացրեք մրջյունին» (1978թ.),, «Մորաքույր Բարկությունը» (1985թ.) «Ագահ մկնիկները» (1989թ.), «Կոշիկ ուտող ծերունին» (2000թ.), «Գրքասեր կատուն» (2002թ.), «Գրագետ քամին» (2007թ.) և այլ գրքեր: 1974թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի, 2004թ. և 2007թ.` ՀԳՄ Վախթանք Անանյանիանվան մրցանակների: Մահացել է Երևանում: