Հանրագիտարան

ՀՄԱՅԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Թիֆլիսում: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938թ-ից աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում, 1957թ-ից՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտում՝ արդյունաբերական շենքերի ճարտարապետության բնագավառում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրա նախագծերով կառուցվել են. Երևանում՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր մասնաշենքը (1956թ-ից), Հացի թիվ 2 (1947թ-ից) և թիվ 5 (1954թ-ից) գործարանների համալիրները, Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955թ-ից, Վալենտինա Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967թ-ից, Բ.Հարությունյանի հետ), Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)՝ քիմիական մանրաթելի գործարանը (1971թ-ից, Բ.Հարությունյանի հետ), Էջմիածնում՝ գինու գործարանի գլխավոր մասնաշենքը (1954թ-ից), Վեդու շրջանում (այժմ՝ Արարատի մարզ) գինու գործարանի համալիրը (1952թ-ից) և այլն։ 1942թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում: