Հանրագիտարան

ՀՈՎԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1952թ. մարտի 31-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մի շարք երկրներում՝ Հայաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Արգենտինայում, Կանադայում և այլուր: Նկարչի կտավները զուրկ են ավելորդ փայլից և ճոխությունից: Շատ զգուշորեն է վերաբերվել իր անձնական զգացմունքներին, բայց միաժամանակ ներդրել է իր ամբողջ փորձն ու վարպետությունը՝ արտահայտման համապատասխան միջոցներ գտնելու համար: Աշխատանքներից են՝ «Երաժշտություն», «Մայրություն», «Կինը՝ ծաղիկներով», «Նատյուրմորտ», «Հին երգ», «Պար», «Հանդիպում», «Սպասում», «Լռություն», «Աշուն», «Երեկո», «Առավոտ», «Մեղք», «Երկուսը», «Դուդուկ», «Դուետ», «Երաժիշտները», «Մերկ», «Հանգիստ», «Երեք քույր» և այլն: Նրա նկարների զուսպ բովանդակությունը ընդգծում է հենց նկարչի նուրբ բնավորության մասին: Հեղինակին հոգեհարազատ է դեկորատիվությունը: