Հանրագիտարան

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1940թ. հուլիսի 26-ին, ՀՀ Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Սովորել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: 1970թ. ավատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել տեխնիկական կրթություն և մինչև հեղափոխություն աշխատել որպես ինժիներ-կոնստրուկտոր` տեխնիկ-տեխնոլոգից մինչև գլխավոր կոնստրուկտորի պաշտոնով: 1964թ-ից նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետության հեղինակավոր թերթերում և ամսագրերում: Գրական գործունեությունն սկսելով որպես բանաստեղծ, սակայն, բանաստեղծությունների ոչ մի ժողովածու չի տպագրվել: Խորհրդային շրջանում երկու գիրք է հրատարակել` «Այսպիսի պատմություն» պատմվածքների ժողովածուն և «Երազների հովիտը» վիպակը: Նրա պիեսները բեմադրվել են հանրապետական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Արժանացել է մանկապատանեկան «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» գրական մրցանակին: Մինչև 1994թ. մասնակցել է Արցախյան պատերազմին` որպես կամավոր։ 1997թ. տպագրվել է նրա առաջին վիպակը` «Արծիվները այդպես են մեռնում»: Այնուհետև տպագրվել են պատմվածքների ժողովածուներ, վիպակներ և վավերագրական գրքեր, որոնցից են՝ «Լաբիրինթոս» (պատմվածքներ, 2003թ.), «Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ» (2003թ.), «Կանթեղ» (վեպ, 2010թ.), «Բաժանարար գիծ» (պատմվածքներ, 2011թ.), «Վերադարձ» (2013թ.): 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարարեն, պարսկերեն, ղազախերեն, տաջիկերեն, իսկ պիեսները բեմադրվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով: 2009թ. Փարիզում «L’ Harmattan» հրատարակչության պատվերով թարգմանվել է ‎ֆրանսերեն և լույս տեսել «Անմահը» պատմվածքների ժողովածուն: 1979թ. «Մորեղբայրս» պատմվածքի համար արժանացել է «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» մրցանակին: 1999թ. «Այսպես են մեռնում արծիվները» վիպակի համար արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության և ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ «Ես քո զինվորն եմ, հայրենիք» մրցանակին։ Արժանացել է նաև ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան 100», «Վազգեն Սարգսյան» մեդալների և Արցախի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալի: 2004թ. «Աստվածների կանչը» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։