Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Մանրանկարիչ, գրիչ

Եղել է կիլիկյան մանրանկարիչ, գրիչ: Աշխատել է Հռոմկլայում, Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է 1235թ. (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան) և 1253թ. (Վաշինգթոնի Ֆրիրի պատկերասրահ) ավետարանները: Մանրանկարիչ Կիրակոսի հետ եղել է Թորոս Ռոսլինի անմիջական նախորդը: Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի Ավետարանն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ: Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը: Ընդհանրություններ ունի նույն ժամանակ Հռոմկլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ: