Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԽԱԶՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1898-1903թթ սովորել է Թիֆլիսի նկարչական, 1905-08թթ` Փարիզի գեղարվեստի դպրոցներում: Էտյուդներ և բնանկարներ է ստեղծել Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանայում: Գործերից են` «Վաղ գարուն», «Տեսարան Պրովանսից», «Կամուրջ Տոլեդոյում», «Նավակներ», «Այծեր» և այլն, որոնց բնորոշ են զարդանկարչական և հարթապատկերային լուծումները: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Ֆրանսիայում (1918թ., 1920թ., 1922թ.): Նկարչի շուրջ 200 գործ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում: