Հանրագիտարան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԻԶԱՆՑԻ
Մանրանկարիչ, գրիչ
Եղել է 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից: Նրա աշխատանքները համարվում են «վասպուրականյան ոճի» դասական նմուշներ: Ստեղծագործել է Խիզան քաղաքում: Ուսուցիչները եղել են Խիզանի Գամաղիելի վանքի առաջնորդներ Հովհաննես Րաբունին և Կիրակոս վարդապետը: Գրչի պատկերազարդած ձեռագրերը ընդօրինակել է նաև եղբայրը՝ Զաքարիան: Նրա ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից 12-ը պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում (1390-1417թթ), որոնցից յոթը Ավետարան է, մյուսները՝ Նարեկ, Մաշտոց, Աստվածաշունչ, Հայսմավուրք և Ճաշոց: Արտասահմանյան հավաքածուներում գտնվող ձեռագրերից առավել հետաքրքրականը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող 1368թ. Ավետարանն է: Հեղինակը պահպանել է Վասպուրականի պատկերագրական հնամենի ձևերը: Ի տարբերություն այլ նկարիչների, տոնական համարվող շարից զատ պատկերել է ավետարանական պատմությունների հետ կապված միջանկյալ, ինչպես նաև ծիսական զանազան թեմաներ: Վասպուրականի մանրանկարչության «խորհրդանշական-ֆոլկլորային» բնույթը նոր որակ է ստացել նրա ստեղծագործություններում: Ձգտել է հասնել գծանկարի և գունապատկերի արտահայտչականության: Նրա գիծը արտակարգ սահուն է, ճկուն, որը, հարաբերվելով հյութեղ գուներանգին, կերպարներին հաղորդում է կենդանություն: Դիմել է նաև հանպատրաստից հորինումների, իմպրովիզացիոն ձևերի, որոնք դարձել են անմիջականության և իրականության տարրերի կրողներ: