Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է Ախալքալակի Սուլդա գյուղում: 1881-85թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է աշակերտական խռովություններին մասնակցելու համար: 1887-97թթ դասավանդել է Կովկասի հայաբնակ քաղաքներում: 1903թ. ցարական կառավարությունը նրան աքսորել է Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով), ապա՝ Ռուսաստանի խորքերը: 1905թ. վերադառնալով Թիֆլիս՝ ծավալել է մանկավարժական-հասարակական գործունեություն: Ծննդավայրում հիմնել է դպրոց և բարեգործական ընկերություն, պարբերական մամուլում («Մուրճ», «Նոր դար») անդրադարձել ժամանակի հրատապ հարցերին: 1907-09թթ Նոր Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» օրաթերթը և հակացարական հոդվածներ տպագրելու համար 1909թ. նորից բանտարկվել է: 1924թ-ից բնակություն է հաստատել Երևանում: Նրա առաջին ծավալուն գործը «Երդում» (1895թ.) վեպն է: Այնուհետև լույս են տեսել նրա «Պատանեկան հուշեր» (1896թ.) չափածո ժողովածուն, «Մեր բարեկամները» (1910թ.) արձակ գրքույկը, «Հանցանք» (1913թ.) էտյուդը: Գրել է պիեսներ («Ավազի վրա», 1914թ., «Ծիլեր», «Կյանքի հեքիաթը», «Հիվանդանոց»), որոնք բեմադրվել են Թիֆլիսում: Հարուստ նյութ է տվել ազգագրության («Հայ գեղջուկի ալբոմը», մաս 1-2, 1898-1901թթ) ուսումնասիրման համար: Գյուղական կյանքից վերցված պատմվածքների ժողովածու է «Հորոտ-Մորոտ»-ը (գիրք 1-4, 1898-1927թթ, 2-րդ հրտ.՝ 1959թ..): Նար-Դոսի հետ կազմել ու հրատարակել է «Գիր և կյանք» (1911թ.) մայրենի լեզվի դասագիրքը: Իր ստեղծագործություններում պայքարել է սոցիալական ճնշման ու շահագործման, տգիտության ու հետամնացության դեմ, ժխտել բուրժուական քաղաքակրթությունն ու բարքերը, բայց իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել է բարոյախոսության մեջ: Մահացել է Երևանում: