Հանրագիտարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՂԿԱՎԱՆԵՑԻ

Մանրանկարիչ, գրիչ

Ապրել և ստեղծագործել է 11-րդ դարի կեսերին, Արշարունյաց գավառի Սանդղկա վանքում (Երասխաձոր, Կաղզվանի մոտ): Նրանից մեզ է հասել երեք ձեռագիր (բոլորն էլ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում): Ձեռագրերից առաջինը գրվել և նկարազարդվել է 1053թ., Սանդղկա վանքում: Երկրորդի՝ «Մուղնու Ավետարան»-ի ընդօրինակման թվականը և տեղն անհայտ են: Երկուսն էլ մագաղաթյա, երկաթագիր ավետարաններ են, որոնցից երկրորդը ճոխ նկարազարդված է տերունական նկարներով, գլխազարդերով և զարդագրերով, իսկ առաջինը՝ նաև լուսանցազարդերով: Հայ գրչության արվեստի մեջ, փաստորեն առաջին անգամ լուսանցազարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք նկարչի մեզ հասած սույն ձեռագրերում, որոնց մեջ գիրը, նկարը և գրանյութը արտակարգ ներդաշնակության մեջ են: Երրորդ ձեռագրի (որը հայտնի է «Բեգունց Ավետարան» անունով) միայն լուսանցագարդերն է կատարել նա 1060թ.: