Հանրագիտարան

ՀՐԱՆՏ ԹՈՐՈՍՅԱՆ

Հրապարակախոս

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ակն գավառակի Կամարակապ գյուղում: 1894թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ սովորել է Գատըգյուղի Արամյան վարժարանում: Զբաղվել է ուսուցչությամբ Արամյան, Բերայի Մխիթարյան Հայրերու, Սամաթիո Սահակյան Նունեան վարժարաններում, Սկյութարի ճեմարանում: 1914թ. ավարտել է բարձրագույն ուսումը՝ սովորելով իրավաբանական և քաղաքագիտական ֆակուլտետներում: Ավարտել է նաև Ֆրանկֆուրտի և Հայդելբերգի համալսարանների տնտեսագիտության դասընթացները: 1910-14թթ աշխատակցել է հայալեզու «Առավոտ», «Արևելք», «Բյուզանդիոն», «Ոստան», «Շանթ», թուրքերեն «Թանզիմաթ», «Իգտամ», ֆրանսերեն «Լըվան Հերալտ», «Պուրս տ՛Օրիան» պարբերականներին: 1912-24թթ պաշտոնավարել է Օսմանյան հանրային Պարտուց վարչությունում: 1925թ. տեղափոխվել է Փարիզ, ուր 1930-37թթ եղել է «Լ՛էնֆորմասիոն» տնտեսական և քաղաքական օրաթերթի խմբագիրը: 1933-40թթ եղել է իր հիմնադրած «Մէրքիւր տ՛Օրիան» տնտեսական ամսաթերթի խմբագիրը: 1946թ. խմբագրել է նաև «Շիրակ» ամսաթերթը: 1937-57թթ դասավանդել է Փարիզի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում: 1949-52թթ եղել է ֆրանսահայ գրողների ընկերության նախագահը: Հրատարակվել են նրա «Կենցաղագիտութիւն, հանրային գործունեութիւն եւ քաղաքացիական կրթութիւն» (1939թ.), «Հայ գրականության պատմություն» (1951թ.), «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն» (1957թ.), Արևմտահայ աշխարհաբարի ծագումն ու զարգացումը» (1961թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Փարիզում: