Հանրագիտարան

ՄԱՄԲՐԵ ՎԵՐԾԱՆՈՂ

Թարգմանիչ

Եղել է նաև մեկնիչ, ճառախոս: Բարձրագույն կրթությունն ստացել է Ալեքսանդրիայում: Կենսագրական տվյալները սակավ ու կցկտուր են: Ըստ ավանդական տեղեկությունների՝ եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից, Մովսես Խորենացու եղբայրը: Եղել է Բյոլզանդիայում, արժանացել պատիվների: Հետագա մատենագիրները նրան անվանել են «մեծ փիլիսոփա»: Նրա մատենագիտական ժառանգությունից պահպանվել է միայն չորս ճառ (որոնց բովանդակությունն առնչվում է Նոր կտակարանին) և «Դատումն քերդածաց» խորագրով մի գրվածք, որը հավանաբար մի հատված է նրա կորած քերականության մեկնությունից: Թովմա Արծրունին (9-10-րդ դարեր) օգտվել է նրա պատմական մի երկից, որը նույնպես չի պահպանվել: Գրել է հունաբան դպրոցի վաղ շրջանի հայերեն լեզվով, այլաբանական մեկնաբանության եղանակով: