Հանրագիտարան
ՄԱՅՐԱՆՈՒՇ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանիկինը: 1937թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Փափազյանի«Ժայռ» (Թերեզա) և այլն: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) ֆիլմերում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: