Հանրագիտարան
ՄԱՆՈՒԵԼ
Ճարտարապետ, քանդակագործ, գեղանկարիչ
Ստեղծագործել է Վասպուրականում, 10-րդ դարի 1-ին կեսին: Եղել է Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը: Կառուցել է Ոստան ավանը և նրա պալատական համալիրը, Աղթամարի բերդաքաղաքը, պալատը, հարակից շենքերը ն նշանավոր պալատական տաճարը: Նրա մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունուպատմությունը շարունակող Անանունը: Աղթամարի պալատի շինարարության առնչությամբ նա Մանուելին անվանել է «իմաստուն ճարտարապետ և հանճարեղ մարդ», իսկ տաճարի կառուցման մասին նույն պատմիչը գրում է, որ նրա «…ճարտարապետն էր Մանուելը, իմաստնությամբ լի և իր գործում զորավոր մի մարդ» («Պատմություն Արծրունյաց տան», 1978թ.): Ղեկավարել է նաև տաճարի ներքին ձևավորումը: Պատմիչը գրում է, որ «…սուրբ խորանի ներսի կողմը հրաշալիորեն կարգավորեց նկարապաճույճ գույներով, արծաթապատ դռներով և լի ոսկեհուռ զարդերով ոսկեզօծ պատկերներով…»: Նրա ամենանշանավոր գործը՝ Աղթամարի տաճարը, արվեստների սինթեզի առավել կատարյալ օրինակն է միջնադարյան Հայաստանում և հնագույնը՝ քրիստոնեական արվեստում ընդհանրապես: