Հանրագիտարան

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է ՀՀ Խնձորուտ գյուղում (այժմ` Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, ապա նաև՝ ՀԳՄ Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Երկերից են՝ «Մուտք» (1938թ.), «Սիրտը» (վեպ, 1940թ.), «Կյանքի սերը» (1946թ.), «Սիրտը» (հ.1-2, 1947թ.), «Առավոտ» (վեպ, 1955թ.), «Ղուկաս Ղուկասյան» (1955թ.), «Սիրտը» (1957թ.), «Անմահության ուղին» (1962թ.), «Հանգիստ խղճով» (1967թ.), «Բուք» (1970թ.), «Սիրտը» (1974թ.): Լենինականի թատրոնը (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «Արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ 1952թ. գրողի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն լեզվով։ Կյանքի վերջին տարիների ստորագրել է նաև «Անդրանիկ Սևադա» գրական անունով: Մահացել է Երևանում։