Հանրագիտարան

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՂԱՔՅԱՆ

Բանասեր

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Կազմել է օրացույցներ, որոնցում տրված են նաև պատմական և աստղագիտական տեղեկություններ: Լրացրել է («Մ» տառից սկսած) Մ.Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» (1837թ.) բառարանը: Ֆրանսերենից քաղվածաբար թարգմանել է «Կենսագրութիւն երեւելի արանց…» աշխատությունը (հ.1-2, 1839թ.), ուր գրել է նաև պետական-քաղաքական և մշակութային նշանավոր հայ գործիչներին նվիրված հոդվածներ: Այս աշխատությունը հայերեն հանրագիտական (կենսագրական) բնույթի գրականություն ստեղծելու փորձերից է և, չնայած արտահայտում է երևույթների նկատմամբ նրա կղերա-ֆեոդալական վերաբերմունքը, ունի պատմաճանաչողական նշանակություն: Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում: