Հանրագիտարան
ՄԱՐԻԱՄ ՄՈՃՈՌՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Բեմ է բարձրացել 1917թ.` Հովհաննես Զարիֆյանիխմբում, ապա խաղացել է Վ.Միրզոյանի, Ա․Արմենյանի, Հ․Աբելյանի, Վ․Փափազյանի խմբերում: 1923թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, եղել առաջատար դերասանուհիներից: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Նամուս» (Սուսան), «Չար ոգի» (Սոնա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ), Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Համլետ» (Օֆելյա) և այլն: 1935թ. նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: 1958թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: