Հանրագիտարան
ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ
Մշակույթի գործիչ
Ծնվել է 1958թ. հունիսի 9-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1981թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` Գ.Այվազյանի դասարանը: 1981-88թթ աշխատել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` որպես դաշնամուրի դասատու և կոնցերտմայստեր: 1985-87թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության կրթամեթոդական բաժնում` որպես մեթոդիստ, ապա` Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունում և Սպանդարյանի շրջկոմում: 1990-95թթ հանդիսացել է «Արվեստ» ասոցիացիայի հիմնադիր-նախագահը: 1995-99թթ եղել է Երևանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի միջազգային բաժնի պետը, 1999-2006թթ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ասիստենտը, երաժշտական խմբագիրը, գրասենյակի ղեկավարը: 2006թ-ից «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահն է, 2005թ-ից` «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի, 2007թ-ից` Վերադարձի դասական երաժշտության փառատոնի հիմնադիրը: 2007թ. և 2009-14թթ եղել է Լոնդոնում անցկացվող «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի հայաստանյան ղեկավարը: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ.` Հայաստանի Երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալի: