Հանրագիտարան

ՄԱՐԻՆԵ ԴԵԻՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1962թ. օգոստոսի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1999թ. Նյու Յորքում վարպետության դասեր է ստացել Լյուչիա Ալբանեզեի (ԱՄՆ), Լուսին Ամարայի (ԱՄՆ) և հետագայում Վրաստանում Գալինա Վիշնևսկայայի մոտ (Ռուսաստան): 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: 1995թ-ից նաև դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2015թ-ից՝ պրոֆեսոր): 2003թ. Սանկտ Պետերբուրգի «Ոսկե դիմակ» փառատոնում Վ.Բելլինիի «Նորմա» օպերայում կատարած Նորմայի դերի համար առաջադրվել է «Լավագույն կանացի կերպար» անվանակարգում: Նույն թվականին մասնակցել է Հյուսիսային Կորայի «Ապրիլյան Գարուն» փառատոնին: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Տրավիատա» (Վիոլետտա), «Տրուբադուր» (Լեոնորա), «Ռեքվիեմ», Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Զեմֆիրա), Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Ջ.Ռոսսինիի «Ստաբատ Մատեր», Ջ.Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և այլն: Համերգներով հանդես է եկել Դոնեցկում, Համելնում, Միշկոլցում, Բուդապեշտում, Գուանջուում, Նյու Շատելում, Մութիեում, Բիլբիենում, Դելիում, Բելֆորդում, Սամսունում, Վլադիկավկազում, Սանկտ Պետերբուրգում և այլուր: 2017թ. Ստոկհոլմում մասնակցել է վոկալ դասախոսների միջազգային կոնգրեսին, որտեղ ներկայացրել է Տ.Չուխաճյանի«Արշակ Երկրորդ» օպերայից հատվածներ (բնօրինակով) և Կոմիտաս: 1998թ. Իտալիայում դարձել է Վ.Բելլինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: