Հանրագիտարան
ՄԱՐՏԻՆ ԱԿՈՂԼՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1958թ. մարտի 6-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 2000թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության գեղանկարի բաժնի բյուրոյի անդամ: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Արցախում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2007թ., 2012թ.), Գորիսում (2016թ.): Աշխատանքներից են՝ «Հուշերս» (1998թ.), «Մասիս լեռան կենվորը» (2004թ.), «Հայկ նահապետ» (2004թ.), «Անավարտ վերջ» (2004թ.), «Արծվաքար» (2005թ.), «Սիմֆոնիա. Բջնի» (2005թ.), «Մեր ափը» (2005թ.), «Օշականի ձոր» (2005թ.), «Զորաց քարեր» (շարք, 2007թ.), «Գառնու ձորը» (շարք, 2007թ.), «Ճգնավորաց ձոր» (2007թ.) և այլն: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում, Երևանի պատմության թանգարանում, Լաչինի պետական թանգարանում, «Wentworth Gallery»-ում (ԱՄՆ), և Հայաստանի, Անգլիայի, Կանադայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Շվեյցարիայի, Մայք Բարոյանի (Շվեյցարիա), Վլադիսլավ Կուզնեցովի (Մոսկվա), Օլեգ Բաբաջանյանի (Երևան), Ժան Մարի Բոսիի (Շարդոնե) և Պինո Չաչոյի (Պալերմո) մասնավոր հավաքածուներում։ Արժանացել է մի շարք շնորհակալագրերի: