Հանրագիտարան
ՄԱՐՏԻՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կոմպոզիտոր, դիրիժոր
Ծնվել է Թիֆլիսում: 1921թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1922-24թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (հոբոյ և խմբավարություն), 1926-30թթ` Թիֆլիսի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում՝ Սարգիս Բարխուդարյանի դասարանում: 1930թ. ավարտել է նաև Երևանի կոնսերվատորիան: 1950-54թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը, 1954-62թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1961-77թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (խմբավարություն): ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր: Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ («Մամե և Աշե», «Հաղթանակի պոեմ»), կամերագործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, մանկական ստեղծագործություններ: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: