Հանրագիտարան

ՄԵՍՐՈՊ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ

Բառարանագիր

Ծնվել է Թուրքիայի Կեսարիա քաղաքում: Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ.Պոլսի զինվորական վարժարանում։ 1923թ. տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950թ.), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961թ.) և այլն։ Առաջինում հավելվածով տրված են տերմիններ, որոնք որոշակի արժեք են ներկայացնում հայ մասնագիտական տերմինաբանության հարստացման համար։ Գրել է նաև «Համադրական առածանի և ասացվածք անգղիերեն-հայերեն» (1967թ.), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969թ.), «Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն» (1973թ.), «Բազմալեզու իրաւաբանական բառարան: Անգլերեն, ֆրանսերեն, հայերերն, թուրքերեն լեզուներով» (1979թ.) և այլ աշխատություններ։ Մահացել է Կահիրեում: