Հանրագիտարան
ՄԻԼԵՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ
Երգչուհի
Ծնվել է 1986թ. նոյեմբերի 2-ին, Երևանում։ 1993-2003թթ հաճախել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց: 2003-07թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «դիվանագիտություն» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: 2007-10թթ սովորել է նույն բուհի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան՝ որպես հոգեբան: Վաղ հասակից երգել է: Եղել է Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Փոքրիկ հայեր» խմբի մեներգչուհի, մասնակցել է «Դո-ռե-մի» մանկապատանեկան մրցույթին և այս կազմով հանդես եկել տարբեր հեղինակավոր երաժշտական նախագծերում, ունեցել համերգային շրջագայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: 2000-04թթ գործունեությունը շարունակել է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 2003թ. «Կռունկ» երգի փառատոնում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 2011-22թթ որպես արտիստ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում: Տարբեր դերերով և կատարումներով հանդես է եկել Արթուր Գրիգորյանի հեղինակած «Սերունդներ», «Կոմիտաս, եկել եմ» «Գույներ», «Կախարդական դաշնամուր», Մ.Գրիգորյանի «Չար, թե՞ բարի», «Հեքիաթ», «Ամանորյա հեքիաթ» մյուզիքլներում, մի շարք համերգային և հեռուստատեսային նախագծերում, համագործակցել տարբեր երաժշտական ծմբերի ու կատարողների հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ քաղաքներում, Արցախում, Ռուսաստանում, Իրանում, Հունաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում: 2017թ-ից աշխատել է նաև Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայում՝ որպես երաժշտական ոճաբան: