Հանրագիտարան
ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆ
Բանասեր, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ
Ծնվել է Տրապիզոնում: Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ուսուցչություն է արել տեղի, ապա՝ Ղրիմի Ղարա-Սուի (կամ՝ Ղարասուբազար, այժմ՝ Բելոգորսկ) Մխիթարյան միաբանության դպրոցներում, 1814թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, ծավալել թատերական գործունեություն։ Գրել է «Ճեմարան գիտելեաց» (1815թ.), «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (1819թ.), «Քերականութիւն ռուսերէն-հայերէն» (1828թ.) աշխատությունները։ «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830թ.) ուղեգրության մեջ ի մի է բերել պատմիչների թողած տեղեկությունները Անի քաղաքի և դեպի Լեհաստան (1062թ. և 1239թ.) տեղի ունեցած գաղթերի մասին, օգտագործել Անիի և Շիրակի մի շարք պատմական հուշարձանների արձանագրությունները, հնագիտական, ազգագրական տեղեկություններ է հաղորդել 19-րդ դարի Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի հայաբնակ վայրերի, հայերի կենցաղի, ազգային սովորույթների, դատավարության, եկեղեցական բարքերի, վանքերի և այլ հուշարձանների մասին։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակներում են եղել նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկական ձայնագրության նոր համակարգի խնդիրները։ Լինելով երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանի ժամանակակիցը՝ տեղեկություններ է արձանագրել նրա կյանքի և գործունեության մասին, նրա խորհրդով և օգնությամբ նոթեր շարադրել հայ երաժշտության վերաբերյալ։ Ունի երաժշտագիտական անտիպ մի աշխատություն՝ «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելևէջութեանց եղանակաց և նշանազրաց խազից» (1815թ.)։ Մահացել է Վենետիկում: