Հանրագիտարան

ՄԿՐՏԻՉ ԱՃԵՄՅԱՆ

Բանաստեղծ, թատերական գործիչ, թարգմանիչ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Թարգմանչաց, Նարեկյան, Բերայի Մխիթարյան վարժարանում և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ 1858թ-ից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ 1860-ականների վերջերից մասնակցել է մշակութային, հատկապես թատերական կյանքին, գրել բանաստեղծություններ, պիեսներ («Վահագն» և այլն), կատարել թարգմանություններ: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Ժպիտք և արտասունք», լույս է տեսել 1871թ.։ Ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892թ.)։ Եղել է 1870-80-ականների ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից արևմտահայ իրականության մեջ։ Շիլլերից, Լամընեից, Լաֆոնտենից, Բերանժեից և այլ ֆրանսիացի գրողներից կատարած թարգմանությունները լույս են տեսել առանձին գրքով, 1911թ.` «Զանազան թարգմանությունք» վերնագրով: Մահացել է Կոստանդնուպոլսում: