Հանրագիտարան

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Արձակագիր, գրականագետ

Ծնվե է Ապուչեխ գյուղում (այժմ՝ Թուրքիայի Ակն քաղաքի մոտ): Եղել է գրող Մերուժան Պարսամյանիեղբայրը: Սովորել է Ապուչեխի, 1897-99թթ` Մեզիրեի Կեդրոնական, ապա` Կարինի Սանասարյան վարժարաններում: Որպես ուսուցիչ կամ տնօրեն` պաշտոնավարել է Մեզիրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում: 1922թ. մեկնել է Փարիզ: Եղբոր հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (1931-40թթ, տարեգիրք, ապա` ամսագիր) պարբերականը: Գրողի արձակ ստեղծագործություններն ամփոփված են «Արիւնի տօնը» (1912թ.) և «Մեռնող գիւղին պատմութիւնը» ժողովածուներում: «Արեւմտահայ բանաստեղծներ» (1937թ.) և այլ մենագրություններում անդրադարձել է Միսաք Մեծարենցի, Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Րաֆֆու, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և ուրիշների կյանքին ու ստեղծագործությանը: Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր երգարանը», որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր երգահանների կենսագրականները: Խմբագրել է «Ակն եւ ակնցիք» (1952թ.), «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1952թ.) գրքերը: Եղել է «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1929թ., Փարիզ, 1939թ-ից` «Հայ գրագետներու բարեկամներ») հրատարակչատան հիմնադիրներից: Մահացել է Փարիզում: