Հանրագիտարան
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Ծնվել է 1972թ. մարտի 30-ին, Երևանում: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին է: 1989-95թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական համառուսական ինստիտուտում՝ Էդուարդ Վոլոդարկու արվեստանոցում: 1995-97թթ աշխատել է բանկային ոլորտում: 2006թ-ից հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ: Առաջին նկարահանած ֆիլմը եղել է «Երեքը և Սնեժինկան» ժապավենը, որն արժանացել է «Ժպտա, Ռուսաստան» համառուսական կինոփառատոնի մրցանակին: Հետագայում նկարահանել է «Взрослая дочь или тест на…» (2010թ.), «Պապ 005» (2013թ.), «Պապ 005» (10 հեռուստասերիա, 2015թ.), «Կյանք ու կռիվ» (2016թ.), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.) ֆիլմերը: Եղել է բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը: 2015թ-ից Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2018թ. «Կյանքի ու կռիվ» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: