Հանրագիտարան

ՄՈՐԻԿ ԼՈՒԿԱՉ

Գրող, թարգմանիչ, պետական գործիչ

Ծնվել է Հունգարիայի Պեշտ քաղաքում: Ավարտել է Պեշտի համալսարանը: Եղել է Կիշֆալուդիի գրական ընկերության նախագահը, 1848թ.՝ Հունգարիայի առևտրի նախարարության պետական քարտուղարը: Տիրապետել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: Համակրել է 1848-49թթ հունգարական հեղափոխությանը, որի ճնշումից հետո՝ 1851թ. անցել է արտասահման, եղել Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլուր: 1859թ. վերադարձել է և հրատարակել «Հռոմի հին պատմության վավերականության և ծագման մասին» (հունգարերեն) և այլ գործեր, զբաղվել թարգմանությամբ (Ջ.Բայրոն, Սերվանտես և այլն): 1858թ-ից եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ: Մահացել է Բուդապեշտում: