Հանրագիտարան

ՅՈՒԶԵՖ ԴԻՈՆԻՍ ՄԻՆԱՍՈՎԻՉ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ծնվել է Վարշավայում, լեհահայ ազնվականի ընտանիքում։ Եղել է նկարիչ Յան Կլեմենս Մինասովիչի և լեհական բանակի սպա Տոմաշ Մինասովիչի եղբայրը: 1814թ. ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1817թ. եղել է Լեհական թագավորության դատախազության գլխավոր թարգմանիչը, 1819թ. նշանակվել է դատախազի տեղակալ, 1820-21թթ խմբագրել է Վարշավայի «Երաժշտական շաբաթաթերթը»։ Եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 1828թ-ից՝ Լեհական թագավորության ֆինանսների նախարարը։ Ճանաչվել է «Մարդը» (1816թ.) քերթվածով։ Գրել է նաև հոգևոր երգերի տեքստեր, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1825թ.։ 1844թ. հրատարակվել է նրա սեփական և թարգմանական «Երկերի» 4-րդ հատորը։ Եղել է Շիլլերի և Գյոթեի առաջին թարգմանիչներից լեհական իրականության մեջ։ Արժանացել է Լեհաստանի «Սուրբ Աննա», «Սուրբ Ստանիսլավ» երկրորդ և «Կարմիր Արծիվ» երրորդ աստիճանի պետական շքանշանների: Մահացել է Վարշավայում: