Հանրագիտարան

ԱՆԻՏԱ ԴԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է ԱՄՆ Դետրոյթ քաղաքում: 1945թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Երաժշտական կրթությունն ստացել է Ֆիլադելֆիայի «Քերթիս» երաժշտական ինստիտուտում և Նյու Յորքի «Ջուլիարդ» երաժշտական դպրոցում: Բրոդվեյում հանդես է եկել բազմաթիվ դերերգերով՝ Հելեն Չաո («Flower Drum Song»), Լեդի Թիանգ («The king and I»), Ջուլի («Show Boat», 1962թ.), Արքայադուստր Մարգարետ («The Student Prince») և այլն: Համագործակցել է Բարբարա Կուքի, Մայքլ Ռեդգրեյվի, Պիտեր Լոուֆորդի, Ջեյն Փաուելի, Լեման Էնգելի և այլոց հետ: Հատկանշական է նրա փայլուն կատարումը «The Lion Sleeps Tonight» հիթում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի Օպերայում, Լեոնարդ Բեռնստայն կենտրոնում, Քլիվլենդի, Լոս Անջելեսի սիմֆոնիկ երաժշտական կենտրոններում և այլուր: Եղել է Նյու Յորքի Ֆիլհարմոնիայի մենակատար: Կատարել է նաև Վ.Մոցարտի, Ժ.Օֆենբախի, Լ.Բեթհովենի, Ջ.Վերդիի, Ժ.Բիզեի, Ջ.Պուչչիննիի, Ա.Դվորժակի, Է.Բեռլիոզի և այլոց ստեղծագործությունները: Ձայնագրվել է այնպիսի հանրահայտ ստուդիաներում, ինչպիսիք են՝ «Fidelio Records»-ը և «Kapp Records»-ը և այլն: Հեռուստատեսությունում մասնակցել է կատակերգական ներկայացումների: 1970թ. արժանացել է Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկրի կոչման: Մահացել է Նյու Յորքում: