Հանրագիտարան

ՇԱՎԱՐՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1976թ. մայիսի 11-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը: 1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-ռադիոտեխնիկի որակավորում: 1996-97թթ աշխատել է Հայագրոբանկի պահակային ծառայության և ինկասացիայի վարչությունում` որպես տեսուչ: 1998-99թթ աշխատել է «Նորք» հեռուստատեսությունում` որպես «Լուրեր» լրատվական ծրագրի մեկնաբան, 1998-2005թթ` ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես «Զինուժ» հեռուստածրագրի մեկնաբան, 1999-2005թթ` «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում, այնուհետև Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես «Լրաբեր» ինֆորմացիոն-վերլուծական ծրագրի մեկնաբան: 2002-05թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմում` որպես լիցենզավորման և մեթոդական վարչության առաջատար մասնագետ: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: 2005թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» ինֆորմացիոն-վերլուծական ծրագրի ղեկավարն է: Ունի Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: Մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կազմակերպած «Նախագահական ընտրությունների քարոզչությունը» թեմայով «Միջազգային այցելու» ծրագրին և Վրաստանում հայ, վրացի, ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ «Տարածաշրջանային հակամարտությունները» թեմայով համաժողովին: 2005թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», 2011թ.` «Վազգեն Սարգսյան» մեդալներով: 2008թ., Հայ կազակների միջազգային միավորման ատամանի հրամանով, պարգևատրվել է գեներալ-լեյտենանտ Սիլիկյանի անվան մեդալով: