Հանրագիտարան

ՊԵՏՐՈՍ ՂԱՓԱՆՑԻ

Բանաստեղծ, երգահան

Ծնվել է Հայաստանի Ղափան (այժմ՝ Կապան) քաղաքում: 1753-56թթ եղել է Էջմիածնի միաբան։ Որպես նվիրակ աշխատել է Կ.Պոլսում, Ադրիանուպոլսում, Արմաշում, Ռումելիում, Ղրիմում և ի վերջո հաստատվել Կ.Պոլսում։ 1772թ. աշխատել է Ադրիանապոլսում՝ որպես վերատեսուչ: 1780թ. ծեր հասակում նշանակվել է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ: Փաստեր կան, որ համագործակցել է Սիմեոն Ա Երևանցի ու Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ: Նրա երգերի ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցեալ երգարան» (1772թ.), ամփոփում է նրա անունով հայտնի և անհայտ շուրջ 110 երգ-բանաստեղծություն։ Թվով 36 եղանակավոր երգերից շատերը («Ծիլ-ծիլ ոսկի են վարդի թերթերն», «Լուսաբեր զըրօնքն ի վարդի» և այլն) տեղ են գտել ժողովրդական երգարաններում: Դրանց մի մասը երգվում է ցայսօր։ Եղել է առաջին բանաստեղծը, որ վարդի ու սոխակի այլաբանությամբ արտահայտել է հայ ժողովրդի քաղաքական ազատության գաղափարը։ Նրա ստեղծագործությունը հնարավորություն է ընձեռում որոշելու այն ուղիները, որոնցով 18-րդ դարի գրաբար բանաստեղծությունը կապվում է նախորդ և հաջորդ շրջանների բանաստեղծության հետ։ Նրա առանձին երգեր տարածելու գործում մեծ դեր ունեն Խաչատուր Աբովյանը, Հրանտ Ասատուրը, Վրթանես Փափազյանը, Թեոդիկը, Արշակ Չոպանյանը, Մկրտիչ Մկրյանը և այլք։ Մահացել է Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա):