Հանրագիտարան

ՊԵՏՐՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ

Մատենագիր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Համարվել է Մովսես Խորենացու աշակերտը։ 547-556թթ եղել է Սյունյաց եպիսկոպոս, մասնակցել Դվինի 554թ. ժողովին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ գրել է բազմաթիվ գործեր (պատմություն, մեկնություններ, ճառեր, ներբողներ), զբաղվել թարգմանչական աշխատանքով։ Նրա պատմությունից որոշ հատվածներ (Անդոկի և Բաբիկի գործերի մասին) պահպանվել են Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքերում։ Առանձին պատառիկներ են մնացել նաև Ծննդյան ճառից։ Ամբողջական ձևով մեզ են հասել «Գովեստ ի սուրբ Աստուածածինն…», «Ցաղագս հաւատոյ», «Հարցմունք յաղագս մարմնաւորութեանն տեառն զանազանք՝ Վաչագանի Աղուանից իշխանի ընդ Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի և Իմաստասիրի» երկերը («Արարատ», 1902թ.): Վերջինիս հաջորդել է մի ուրիշ գործ, որ կրում է «Հարցումն Վաչագանա իշխանի և պատասխան Պետրոսի Սիւնեաց վերադիտողի» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) խորագիրը։ Նրա երկերը կարևորվում են հայ փիլիսոփայական մտքի պատմության և ժամանակի ազգային-ազատագրական գաղափարախոսության հետազոտման առումով։ Պատկերավոր մտածողությամբ, հոգեբուխ զեղումներով և կանոնիկ խորհրդանիշների մեկնաբանությամբ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում նրա «Գովեստի սուրբ Աստուածածինն և միշտ կոյսն Մարիամ…» ճառը, որն ընթերցվում էր Հիսուսի ծննդյան տոնին։