Հանրագիտարան
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ
Բեմադրիչ, դերասան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյան և Կեդրոնական վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները: 1944թ-ից մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին: 1965-67թթ կատարելագործվել է Փարիզում: 1951թ-ից գործել է Բեյրութում: 1959թ. հիմնել է Փափազյան թատերախումբը, որը ղեկավարել է մինչև 1971թ.: 1963թ. հիմնել է Լիբանանյան արաբական թատրոնը, 1971թ.` «Ազատ բեմ» սեփական թատերախումբը: 1976թ. հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում: Բեմադրություններից են` Մ.Պանյոլի «Տոպազ», Լ.Շանթի «Հին աստվածներ», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան », Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Ն.Գոգոլի «Ամուսնություն» և այլն: Խաղացել է բոլոր իր բեմադրած ներկայացումներում: Հայկական հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986թ.): Նկարահանվել է լիբանանյան ե եգիպտական ֆիլմերում` «Մատանի վաճառողը», «Պահակի աղջիկը» և այլն: Մահացել է Բեյրութում: