Հանրագիտարան
ԱՆՆԱ ՋԱՆԲԱԶՅԱՆ
Բալետի արտիստ, պարուսույց
Ծնվել է Թեհրանում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Սարգիս Ջանբազյանի դուստրը: Մանուկ հասակից հոր ղեկավարությամբ զբաղվել է պարարվեստով: Հոր մահից հետո` 1963թ. մեկնել է Հայաստան: Թեհրան վերադառնալով` շուրջ 12 տարի ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան: 1984թ. ավարտել է ԱՄՆ-ի Քալիֆորնիայի համալսարանի ժամանակակից պարերի բեմադրման բաժնի մագիստրատուրան: 1988թ. Քալիֆորնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան՝ «Ջանբազյան» պարի ակադեմիան, որի գեղարվեստական ղեկավարն է եղել: Բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված և մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ: 2015թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել է Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ: 2002-04թթ և 2006թ. արժանացել է «Լեստըր Հորթոն» պարի մրցանակի, 2005թ.՝ «Grand Prix of Italy» մրցանակի, 2007թ.՝ «Diamond Awards» մրցանակի, 2015թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի: Մահացել է Լոս Անջելեսում: