Հանրագիտարան

ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1959թ. հունիսի 6-ին, Երևանում: Բեմադրիչ Նորայր Սարգսյանի դուստրն է: 1976թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Երկու տարի աշխատել է «Երևան» հեռուստաստուդիայում, որից հետո ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ: Ավարտել է Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Երևանի Հ.Պարոնյանիանվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որից հետո աշխատում է նույն թատրոնում` որպես բեմադրիչ: Եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական, թատերական խմբի վարիչ: Բեմադրել է մի շարք պիեսներ` Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհի», Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար», Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս», Ա.Նիկոլաևի «Սեր մինչ մահ», Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ», Մ.Կոմուլետիի «Սիրային իրարանցում», Ռ.Բաերի «Չորս պատճառ ամուսնության համար» և այլն: