Հանրագիտարան

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970-82թթ Հակոբ Հակոբյանի, Միքայել Գյուրջյանի, Գառնիկ Սմբատյանի և այլոց հետ աշխատել է խճանկարային մոնումենտալ կոմպոզիցիաների վրա` Ջերմուկում, Ստեփանավանում, Գյումրիում, Սևանում: 1992թ-ից ստեղծագործություններում հայտնվել են աստվածաշնչյան սյուժեներ` «Խորհրդավոր ընթրիք», «Ողբ առ Քրիստոս» «Ավետում» և այլն: Ստեղծագործել է թեմատիկ հորինվածքի, դիմանկարի և բնանկարի ժանրերում: Գործերից են` «Պատուհան» (1965-79թթ, շարք), «Կեսօր» (1973թ.), «Հարդարվելիս» (1980-89թթ, շարք) և այլն: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծել է հետևյալ կտավները` «Ողբ» (1992թ.), «Խորհրդավոր ընթրիք» (1995թ.), «Ավետում» (1997թ.) և այլն: Նկարչի կերպարները բնորոշվում են մաքրության, արթնացումի, ցայգալույսի փոխհարաբերությամբ: Ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական, ապա` միջազգային ցուցահանդեսների` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ռուսաստանում և այլուր: 1997թ. անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում: Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1976թ. պարգևատրվել է ՀԼԿԵՄ պետական մրցանակով` «Հավերժական միություն», «Իմ քաղաքի շինարարները», «Կոլեգաներ», «Հաղթանակի օրը» աշխատանքների համար: Մահացել է Երևանում: