Հանրագիտարան

ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի դուստրը: 1970թ. ավարտել է ԵՊՀ ճարտարապետության բաժինը: 1970-95թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: 2000-16թթ եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալը: Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապորանվան հանրապետական մանկական գրադարանը (1978թ., ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981թ.), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976թ.), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986թ.) շենքերը, 1988թ. երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-90թթ) և կառուցապատման (1990-91թթ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001թթ) նախագծերը և այլն: 1995թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» միջագգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր: 2012թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2013թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: