Հանրագիտարան
ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Երգչուհի
Ծնվել է 1988թ. մարտի 2-ին, Երևանում: Դաշնակահար Կարեն Մամիկոնյանի կինն է: 2005թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային էստրադային բաժնում: 2006թ. մասնակցել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին: 2010թ. առաջին անգամ հանդես է եկել ակումբային մենահամերոգով: Նույն թվականին մասնակցել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում կայացած «Մորսկոյ Ուզել» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ ու «Բեմի վրա անկեղծության ու ոգեշնչման» մրցանակներին: «Մի ժամից», «Երևի սիրում եմ…» երգերով մի քանի անգամ մասնակցել է «Ոսկե Քնար» երգի մրցույթին և արժանացել «Լավագույն երգ» մրցանակին: 2012թ-ից համագործակցում է դաշնակահար «Կարեն Մամիկոնյան Բենդ»-ի հետ, բլյուզ, ֆանկ ոճերում ներկայացնում է հայտնի երգեր՝ նոր մատուցմամբ: Խմբի հետ առաջին աշխատանքը եղել է «I love you more then you ever know» երգը, որը «Վան» երաժշտական մրցույթում արժանացել է «Լավագույն բլյուզ կատարում» մրցանակին, իսկ 2014թ. խումբը արժանացել է «Լավագույն խումբ» մրցանակին: 2013թ. խմբի հետ հյուրախաղերով եղել է Քաթարում, որտեղ ունեցել է շուրջ 100 համերգ: 2015թ. խմբի հետ ձայնագրել է «Շնորհակալ եմ» երգը: Նկարահանել է 3 տեսահոլովակ: