Հանրագիտարան
ՍԱՀԱԿ ԱՄԱՏՈՒՆԻ
Բառարանագիր
Ծնվել է Օշականում։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ,վարդապետ։ Երկար տարիներ թղթակցել է «Արարատ» ամսագրին, տպագրել թարգմանություններ, բանաստեղծություններ և ընդարձակ հոդվածաշար՝ շարականների մասին։ 1911թ. հրատարակել է «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը՝ ամփոփելով այդտեղ բազմաթիվ ձեռագրերից իր իսկ քաղած շարականները։ Առանձնապես հայտնի է «Հայոց բառ ու բան» (1912թ., Վաղարշապատ) մեծարժեք գավառական բառարանով, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14000 բառ ու դարձվածք՝ իմաստների բացատրությամբ և մեծ մասամբ նաև վավերական օրինակներով։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։