Հանրագիտարան
ՍԱՀԱԿ ՀԻԶԱՆԵՑԻ
Ճարտարապետ
Ծնվել է Վասպուրականում, ապրել և ստեղծագործել է Էջմիածնում, Մուղնիում։ Իր տաղանդով աչքի է ընկել 17-րդ դարի հայ ճարտարապետների շարքում, արձանագրություններում հիշատակվում է «մեծ ուստա», «ճարտար», «մեյմար պետ»։ Աշակերտների՝ իր փեսա Մուրադի և քրոջ որդի Մովսեսի հետ 1654-58թթ կառուցել է Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը, որի եռահարկ հորինվածքը օրինակ է ծառայել 17-19-րդ դարերի հայ ճարաարապեաության մեջ տարածում գտած նույնատիպ կառուցվածքների hամար։ Նա և Մուրադը 1664թ. սկսել են Հայաստանի 17-րդ դարի լավագույն հուշարձաններից մեկի՝ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցու շինարարությունը, որի ընթացքում մահացել է և թաղվել եկեղեցու հյուսիս-արևելյան կողմի գերեզմանոցում։