Հանրագիտարան
ՍԱՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կինոռեժիսոր, հաղորդավար, կոմպոզիտոր
Ծնվել է Բեյրութում: Հաճախել է Բեյրութի «Սուրբ Նշան» ազգային-տարրական դպրոցը, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջը: 16 տարեկան հասակից զբաղվել է երաժշտությամբ, նվագախումբ է ունեցել. նվագել են համայնքային իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև ամեն հինգշաբթի՝ Բեյրութի թոքախտավորների հիվանդանոցում: 1955թ. տեղափոխվել է Բոստոն՝ շարունակելու երաժշտական կրթությունը: 1960թ. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հաճախել է «Արվեստների թատրոն» և սկսել է աշխատել կինոարդյունաբերությունում՝ որպես դերասան և ռեժիսոր: Հեղինակել է ավեի քան 60 ձայնագրված երգեր: Իր երգերի գերակշիռ մասի խոսքերի հեղինակն է եղել: 1960-ական թվականներին «High Tones» անունով նվագախումբ է ունեցել Լոս Անջելեսում: 1978թ. Լոս Անջելեսում հիմնել է «Արմենյան թելեթայմ» անվանումով հայկական հեռուստատեսային առաջին շոուներից մեկը, որտեղ հյուրընկալել է մի շարք հայ հայտնի կատարողների և քաղաքական գործիչների: Նկարահանած ֆիլմերից են՝ «Արյունապարտը» (1962թ., սև-սպիտակ, հիմնված է Ավետիս Ահարոնյանի «Արյան ձայնը» պատմվածքի վրա), «Երջանկության արցունքներ» (1974թ.), «Սասունի որդիներ» (1975թ.), «Սիրո խոստում» (1978թ.), «Մուսա լեռան քառասուն օրը» (1982թ.), «Ալիսիա» (2002թ.): 2016թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է Լոս Անջելեսում: