Հանրագիտարան

ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում։ Հայոց ցեղապսանության (1915թ.) օրերին հաստատվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), ուր և ավարտել է գեղարվեստական ուսումնարանը։ 1937թ. ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը՝ Վլադիմիր Ֆավորսկու արվեստանոցը։ 1929թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Նրա ստեղծագործության մեջ գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են: Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939թ.), Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը (լույս է տեսել 1948թ.), որոնք աչքի են ընկնում զուսպ պրոֆեսիոնալ կատարմամբ: Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։