Հանրագիտարան
ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
Բանասեր, մանկավարժ
Ծնվել է Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում: Հայտնի է եղել նաև «Չելեպի» անունով: 1896-1903թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-10թթ՝ Բեռլինի համալսարանում։ Դասավանդել է Թավրիզի (1903-05թթ), Երևանի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Շուշիի, Նախիջևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական դպրոցներում, Գևորգյան ճեմարանում (1910-17թթ)։ 1917-21թթ եղել է Էջմիածնի թանգարանի վարիչի օգնականը, 1921-37թթ՝ Էջմիածնի մատենադարանի տնօրենը։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկված հայ գաղթականներից հավաքել է հարուստ ազգագրական նյութեր, մատենադարանի հավաքածուները հարստացրել նոր ձեռագրերով։ Հեղինակել է մի շարք հոդվածներ և ուսումնասիրություններ (անտիպ)։ Նրա արխիվը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1937թ. անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել: 1954թ. արդարացվել է: