Հանրագիտարան
ՍԵՐՈՎԲԵ ԹԱԳՎՈՐՅԱՆ
Հրապարակախոս, պետական գործիչ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Սորբոնի համալսարանի բժշկագիտական ֆակուլտետը: Եղել է Կոստանդնուպոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի հիմնադիրներից: 1862թ. կազմակերպել է «Հայկ» կամ «Օրիոն» ընկերությունը, որը նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Զեյթունի ապստամբներին: Մշակել է զինված ապստամբության ծրագիր: 1866թ. մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը և գոծունեությանը, որը Արևմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր: Կոստանդնուպոլսում գտնվող Միքայել Նալբանդյանի միջոցով կապ է հաստատել ռուսական հեղափոխական դեմոկրատների (Ա.Գերցեն, Ն.Օգարյով) և Իտալիայի ազգային-ազատագրական շարժման գործիչ Ջ.Մաձինիի հետ: «Փորձ լեզուագիտական մի դրութեան…» (1881թ.) լեզվաբանական գրքույկում զարգացրել է արմատների առաջացման իր տեսությունը, որը հետագայում քննադատվել և մերժվել է: Մահացել է Կոստանդնուպոլսում: