Հանրագիտարան
ՍԻՄԵՈՆ ԱՐՃԻՇԵՑԻ
Մանրանկարիչ, գրիչ
Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նոր փուլի սկզբնավորողներից։ Ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին, Արճեշում։ Հայտնի է նրա գրչագրած և պատկերազարդած վեց Ավետարան, որոնցից չորսը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան (1288թ., 1297թ., 1305թ.), մեկը՝ Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի (1309թ), մյուսը՝ Վենետիկի Մխիթարյանների (14-րդ դար, Հ.Քյուրտյանի հավաքածու) մատենադարաններում։ Տերունական պատկերների լրիվ շարը պահպանվել է մի ձեռագրում, որտեղ և դրսևորվել են ձեռագիր-մատյանների գեղարվեստական հարդարանքի վասպուրականյան սկզբունքները։ Տոնական պատկերաշարում ընդգրկված են նաև Հիսուսի հրաշագործությունների թեմաները՝ աշխարհիկ-կենցաղային երանգավորումով։ Հնամենի պատկերագրությամբ են ներկայացված «Աբրահամի զոհաբերությունը», «Աստվածամայրը մանկան հետ», «Խաչելություն»-ը և այլն։